Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից 

Խաղաղության առաջիկա պայմանագրի ստորագրմամբ ողջ հայության համար է կայացվելու բախտորոշ վճիռ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Բլոգոսֆերա

Ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տեսքով անխուսափելիորեն մոտենում է Արցախյան երրորդ պատերազմի հանգուցալուծումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին՝ արհամարհելով 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, այդ թվում ռազմագերիների անվերապահ վերադարձի պահանջը։

Հատկապես տագնապալի է հնչում վերջիններիս չհիմնավորված դատավարությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար վկայակոչումը, որ «․․․ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում»։ Սա ոչ միայն ադրբեջանաթուրքական տանդեմի, այլև հիմնախնդրում հաշտարար դատավորի պատմուճան հագած ռուսների կողմից Հայաստանի վրա գործադրվող ահռելի ճնշման փաստացի հավաստում է, որին օրվա իշխանություններն անզոր են դիմակայել։

Ճակատագրական սխալներից զերծ մնալու համար պիտի անհապաղ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ ամբողջությամբ, առանց նախապայմանների չեն վերադարձվել ռազմագերիները, ադրբեջանական զորամիավորումները դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից, որից հետո նոր հնարավոր կլինի անցնել մնացած խնդիրների քննարկմանը՝ սահմանագծում, սահմանազատում, թե այլ բան։

Միաժամանակ հաշվի առնելով, որ խաղաղության առաջիկա պայմանագրի ստորագրմամբ ոչ միայն հայոց պետականության, այլև ողջ հայության համար է կայացվելու բախտորոշ վճիռ, չի կարելի դրա լուծման իրավունքը վերապահել վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին։

Հարկ է Հայաստանի և Արցախի գործող ու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, հայ եկեղեցու նվիրապետական երկու աթոռների գահակալների, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, Հայաստանի ու Սփյուռքի հանրային դեմքերի, գործարար շրջանակների, Հայաստանի բարեկամ քաղաքական գործիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում Երևանում հրավիրել համահայկական խորհրդաժողով, լսել վարչապետի հստակ, թափանցիկ զեկուցումը բանակցվող թեմայի մանրամասների մասին՝ ի՞նչ են դրանք տալիս, ո՞րն է մեր հնարավոր զիջումների թույլատրելի սահմանը, քննության առնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, հայոց պետականությունը փրկելու ուղիները, ինչպես նաև վերջնականապես հստակեցնել մեր ռազմավարական կողմնորոշումը՝ Ռուսաստա՞ն թե՞ Արևմուտք։

Խորհրդաժողովի անցկացումը միաժամանակ պահանջում է երկրի ներքաղաքական իրավիճակի հանդարտեցում, քաղաքական դրդապատճառներով իրականացված քրեական հետապնդումների անհապաղ դադարեցում։

Այս օրհասական պահին հայ ժողովրդի միասնականությունը փոշիացնող, մասերի բաժանող յուրաքանչյուր քայլ, ձեռնարկ պիտի խստագույնս դատապարտվի ու բացառվի։ Բոլոր քայլերն ու որոշումները պիտի ձեռնարկվեն ու իրականցվեն այն հստակ գիտակցմամբ, որ մենք զոհաբերելու հայրենիք չունենք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Ամենադիտված