Ադրբեջանական բանակը կորուստ ունի
ԱդրբեջանԱդրբեջանի ՊՆ-ն հայտնում է հերթական կորստի մասին: Նշվում է, որ 18-ամյա Շամիլ Ասլանովը մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Նշենք, որ ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը պնդում է, որ Ասլանով Շամիլին սպանել է ծառայակիցներից մեկը, և դեպքը տեղի է ունեցել ոչ թե Մարտունիում, այլ Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում։