Ահմադինեժադ. Աշխարհն իսլամի մշակութային և կրոնական արժեքների կարիք ունի
Իրան
«Իրանը ցանկանում է խաղաղություն, բարեկեցություն և արդարություն աշխարհի բոլոր ժողովուրդներին»,-այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը է Իրանում ամենամեծ պետական դրոշի բացման արարողությանը. հաղորդում է SalamNews-ը՝ հղում կատարելով IRNA–ին։
Ըստ նրա՝ աշխարհը իսլամի մշակութային և կրոնական արժեքների, իմամաթի և շահիդների մշակույթի կարիքն ունի, որոնց խորհրդանիշն է Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը:
«Իրանի ժողովուրդը պետք է զգուշությամբ պահի շահիդների ոգին և իմամաթի սկզբունքները, պետք է առաջնորդվի դրնացով ողջ կյանքի ընթացքում: Այդ հավերժական հոգևոր արժեքների պահպանումը երկրում, ապա՝ դրանք մարդկությանը ծանոթացնելը, Իրանի ժողովրդի բարոյական պարտքն է»,- ասել է նախագահը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ