Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին
Իրան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրը մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի սեպտեմբերի 24-ին կայանալիք հերթական նստաշրջանին: Լրագրողներին այս մասին հաղորդել է ԻԻՀ առաջնորդի ավագ խորհրդական Մոջտաբա Հաշեմին. փոխանցում է globalpost.com կայքը:
Հաշեմիի խոսքով` Ահմադինեժադը Իրանում նախագահական ընտրություններին նախաշեմին վերջին անգամ կմասնակցի նաև ԳՎ նիստերին, որոնք կայանալու են 2013-ի հունիսին:
Հիշեցնենք, որ Իրանի սահմանադրության համաձայն` Ահմադինեժադը երրորդ անգամ չի կարող վերընտրվել նախագահի պաշտոնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ