Իրանի նախկին նախագահի աղջիկը ձերբակալվել է
Իրան
Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանի աղջիկը՝ Ֆաիզա Հաշեմին, ձերբակալվել է և համաձայն դատարամնի որոշման՝ բանտ է ուղարկվել հակապետական քարոզչության մեղադրանքով. հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին: Ֆաիզա Հաշեմիի նկատմամբ դատավճիռը հրապարակվել է 2012թ. հունվարի սկզբին. նա դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման: Բացի այդ՝ նրա վրա մշակութային և քաղաքական կյանքին մասնակցելու հնգամյա արգելք է դրվել:
Associated Press-ը հայտնում է, որ Ֆաիզա Հաշեմին մասնակցել է Իրանում հակակառավարական ցույցերին 2009 թվականին, իսկ 2011թ. փետրվարին կարճաժամկետ ազատազրկման է ենթարկվել:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ