Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են 

Ո՞րն է հարաբերությունների կատարյալ տարիքային տարբերությունը

Ժամանց

Կա՞ն արդյոք երջանիկ հարաբերությունների ունիվերսալ բանաձև և տղամարդու ու կնոջ միջև կատարյալ տարիքային տարբերություն:

Երբ սկսում եք հանդիպել ինչ-որ մեկի հետ, ամենայն հավանականությամբ, ձեզ շատ հարցեր կտաք համատեղելիության վերաբերյալ: Օրինակ՝ ունե՞ք ընդհանուր հետաքրքրություններ և արժեքներ, ինչն է ձեզ գրավում միմյանց մեջ և այլն: Այնուամենայնիվ, հաճախ մարդիկ հաշվի չեն առնում բավականին կարևոր գործոն, որի մասին արժե մտածել՝ տարիքային տարբերությունը: Կա՞ տարիքային կատարյալ տարբերություն, որը կապահովի հարաբերություններում հարյուր տոկոսանոց հաջողություն:

Պարզվում է` գիտությունը մեզ ասում է, որ կա այնպիսի տարբերություն, որը կարող է մեծացնել հավիտենական սեր ունենալու ձեր շանսերը: Ըստ Ամերիկյան Էմորի համալսարանի 2018 թվականի հետազոտության՝ մեկ տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերը ամուսնալուծվելու ընդամենը երեք տոկոս հավանականություն ունեն: Մինչև հինգ տարի տարիքային տարբերության դեպքում ամուսնալուծության հավանականությունը բարձրանում է մինչև 18%, մինչև 10 տարեկան՝ 39%, իսկ երբ տարիքային տարբերությունը 20 և ավելի է, ամուսնալուծության մակարդակը մեծանում է մինչև 95%: Հիշեք, սակայն, որ այս վիճակագրությունը պարզապես փորձում է բացահայտել և վերլուծել հարաբերությունների օրինաչափությունները, այլ ոչ թե դրանք ստեղծել: Բացի այդ, հետազոտությանը մասնակցել է ընդամենը 3,374 զույգ: Կյանքում միշտ կան բացառություններ:

Պետք չէ կուրորեն հավատալ վիճակագրությանը և անմիջապես լքել այն մարդուն, ում հետ ընդհանուր լեզու եք գտել, պարզապես այն պատճառով, որ նա ձեզանից չորս, յոթ կամ տասը տարի մեծ է: Բայց, եթե հարաբերություններում ունեք ընդհանուր հետաքրքրությունների հետ կապված խնդիրներ և ձեր միջև զգալի տարիքային տարբերություն կա, ապա արժե հաշվի առնել` արդյոք դա կազդի ձեր համատեղ ապագայի վրա: Հասունությունը հարաբերական հասկացություն է և չափվում է ոչ միայն տարիներով: Ցանկացած առողջ հարաբերությունների մեջ միմյանց հետ բաց և ազնիվ լինելը լավագույն տարբերակն է ապագա տարաձայնություններին պատրաստվելու համար: Կենտրոնացեք այն բանի վրա, որ տարիքային տարբերությունը ձեր միջև խզում չառաջացնի և ընդունեք, որ ցանկացած պահի դուք կարող եք լինել կյանքի տարբեր փուլերում, և դա նորմալ է: Փոխադարձ հարգանքը և բաց հաղորդակցությունը կօգնեն կամրջել ցանկացած անջրպետ:

Ցանկացած հարաբերության հաջողություն կախված է մի քանի հիմնական բաղադրիչներից՝ ընդհանուր համոզմունքներից և արժեքներից, առողջ շփումից և կոնֆլիկտները լուծելու ունակությունից, վստահությունից, մտերմությունից, միմյանց նպատակներին աջակցելու ունակությունից և այլն: Այս բնութագրերից և ոչ մեկը մեծ կապ չունի տարիքի հետ, չնայած երկու մարդկանց միջև տարիքային մեծ տարբերությունը կարող է նշանակել տարբեր աշխարհայացքներ, համապատասխանաբար, նաև հարաբերությունների մասին տարբեր հայացքներ: Այնուամենայնիվ, այնպիսի հայտնի զույգերի օրինակները, ինչպիսիք են Ջորջ և Ամալ Քլունիները (17 տարի), Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը (11 տարի), Ռայան Գոսլինգը և Եվա Մենդեսը (7 տարի), Բեյոնսեն և Ջեյ Զին (12 տարի) , Թինա Կունակին և Վինսենթ Կասելը (30 տարի) ցույց են տալիս, որ հաստատ կան  տարիքային մեծ տարբերությամբ ուժեղ ու երջանիկ զույգեր:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիքային տարբերություն ունեցող զույգերը պետք է պատրաստ լինեն բացասական նախապաշարմունքների: Հետևաբար, եթե դուք բավականին զգայուն եք անցանկալի կարծիքի նկատմամբ, պատրաստ եղեք հարցերի և մեկնաբանությունների, որոնք ձեզ կարող են նյարդայնացնող կամ ուղղակի կոպիտ թվալ:

Այո, ըստ գիտնականների, տարիքային մեծ տարբերությունը կարող է լուրջ փորձություն լինել զույգի համար, սակայն հարկ է հիշել, որ պարտադիր չէ, որ տարիքը հարաբերություններում հաջողության կամ ձախողման ցուցանիշ լինի. կան մի շարք այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել: Ի վերջո, ձեր և ձեր զուգընկերոջ միջև տարիքային մեծ տարբերությունը չի տանում հարաբերությունների ձախողման, այլ նշանակում է, որ դուք պետք է մի փոքր ավելի շատ ջանք գործադրեք՝ հարաբերությունները պահպանելու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում
Ամենադիտված