Իրանը մտադիր է ներքին համացանց ստեղծել
Իրան
2013 թվականի մարտին Իրանը մտադիր է գործի դնել ազգային համացանց՝ ներքին համակարգչային ցանց։ Հավանականություն կա, որ մուտքը համացանց կսահմանափակվի կամ կփակվի երկրի բնակիչների համար։
Իրանը խստորեն վերահսկում է քաղաքացիների մուտքը համացանց։ Երկրում արգելափակված են բազմաթիվ տեղեկատվական գործակալություններ և սոցիալական կայքեր։ 2011 թվականի փետրվարին, երբ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ժողովրդավարական բողոքների ալիք բարձրացավ, էլեկտրակապի նախարարության գիտահետազոտական ինստիտուտը հայտնեց, որ տնային տնտեսությունները և ձեռնարկությունները կմիանան նոր ցանցով։
Ենթադրվում է, որ ներքին համացանցի գործադրումը թույլ կտա բարելավել իրավիճակը կիբերանվտանգության ոլորտում։ Այդ ցանցը կունենա վերահսկողության կառավարման առանձին համակարգ։ Փաստորեն, խոսքը համացանցային գրաքննության ամենաբարդ համակարգերից մեկի ձևավորման մասին է։
Դրա հետ մեկտեղ, Իրանի իշխանությունները հայտնել են Google-ի ծառայությունների փակման մասին։ Պատճառը YouTube –ում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի տեղադրումն է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ