Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում 

Նախկին և ներկա պաշտոնյաները քանդում են «տուշոնկա» օպերացիայի միֆը

Վերլուծական

Իշխանության նախկին և գործող ներկացուցիչների հրապարակային ելույթները շարունակում են ապացուցել, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի օրինականությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում և, որ իշխանությունները, մեղմ ասած, սխալ են վարվել գեներալ-լեյտենանտի հետ` նպատակային կերպով նրան տանելով մահվան:

ԱԺ-ում  ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի գործի մասին հայտարարել է, որ «փուչիկը հենց սկզբից էլ շատ փչեցին, խտացրած կաթի և տուշոնկաների հետ ինքը կապ չի ունեցել»։ Մանվել Գրիգորյանը անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման խնդրում․ «Ես կարծում եմ այն ժամանակ իր հանդեպ այդ պրոցեսը ծուռ է գնացել»,- հայտարարել է Ջհանգիրյանը։ 

Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված «տուշոնկա շոուի» մասին խոսել են նաև ԱԱԾ երկու նախկին պետերը՝ Արթուր Վանեցյանը և Միքայել Համբարձումյանը: Առաջինը հայտարարել էր, որ «տուշոնկա շոուի» մասով հարցերը պետք է ուղղվեն իշխանություններին, և թեև նրանք ունեն որոշակի ցանկություն իրեն մեղադրել այս գործում, սակայն Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացրել է ՀՔԾ-ն: Արթուր Վանեցյանը բազմիցս է ակնարկել, որ ՀՔԾ ղեկավարությունը կատարում է քաղաքական իշխանությունների պատվերը, և հղում անելով ՀՔԾ-ին Վանեցյանը ի ցույց է դնում, որ գործ ունենք նմանատիպ իրավիճակի հետ:

Միքայել Համբարձումյանը, ով նույնպես անչափ բարձր է գնահատել Մանվել Գրիգորյանի ավանդը, հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ իրենք, ասել է թե՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տուն էին գնում զենք-զինամթերք հայտնաբերելու համար, սակայն ամեն բան հանգեցրին «տուշոնկա շոուի»՝ տանելով իրենց ձեռնտու հուզական հունով:

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի նախկին և ներկա թիմակիցները ուղղակի կամ անուղղակի կերպով մատնացույց են անում այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը անհիմն էր, «շատ փչված փուչիկ», որն անշուշտ պայթելու է, քանի որ արդարությունը միշտ էլ ի վերջո հաղթում է:  Գրիգորյանը անազատության մեջ գտնվեց մեկուկես տարի: 2020 թվականի հունվարի 15-ին խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, սակայն մեղադրանքը չի հաստատվել անգամ նրա  մահից հետո: Պատեհ և անպատեհ առիթներով մարդու հիմնարար իրավուքներից խոսող իշխանությունները հաշվի չառան անգամ Գրիգորյանի ծանր առողջական վիճակը և արգելեցին նրան մեկնել բուժման: Առողջական վիճակը, սակայն, չխանգարեց Մանվել Գրիգորյանին՝  պատերազմի առաջին օրերից սայլակով մեկնել ռազմաճակատ, որտեղ էլ նրա վիճակը ավելի վատացավ: Հոկտեմբերի վերջին Գրիգորյանը արդեն վերակենդանացման բաժանմունքում էր, որտեղ էլ ստանալով կապիտուլյացիոն ակտի կնքման լուրը՝ մահացավ: Արցախի հերոսի սիրտը պարզապես չդիմացավ՝ իր և զինակից ընկերների կողմից ազատագրված հայրենիքի՝ թշնամու ձեռքում հայտնվելու լուրին...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված