Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել դելֆինների ամենամյա սպանդը
ԱյլՖարերյան կղզիների հարավ-արևելքում (ինքնավար մարզ Դանիայում) սպանվել է 1428 դելֆին` այս կենդանիների ավանդական որսի արդյունքում: Այս մասին հայտարարել է դանիական DR հեռուստաալիքը:
Ֆարերյան որսորդների ասոցիացիան ցնցված է կատարվածից: Սատկած դելֆինների եւ կարմիր ծոցի պատկերները տեղադրվել են սոցիալական ցանցերում: Ինչպես ասոցիացիայի ղեկավար Օլավուր Սյուրդարբերգն է հայտարարել, նման իրադարձությունը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, որսի խնդրի մասին պետք է քննարկել քաղաքական մակարդակով:
«Մենք պետք է հիշենք, որ մենք միայնակ չենք Երկրի վրա: Ընդհակառակը, այսօր աշխարհը շատ փոքրացել է, և բոլորը քայլում են գրպանում տեսախցիկով: Սա հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մեզ վատ լույսի ներքո ներկայացնել», - ասել է Սյուրդարբերգը:
Նշում է, որ սա բազմադարյա ավանդույթի ընթացքում դեկֆինների սպանդի ամենամեծ ցուցանիշն է: Սովորաբար, կղզիաբնակները սպանում են մինչև 1000 դելֆին: