Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են 

Շարունակելու ենք պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա. ՀՅԴ բյուրո

Քաղաքական

ՀՅԴ Բյուրոն Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ․

մեր նորօրյա անկախ պետականության 30-ամյա տարեդարձը ստիպված ենք դիմավորել ծանր պայմաններում։ Վերջին պատերազմի վերքերը խորն են, կորուստները ցավալիորեն շատ։ Վտանգված է աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր ինքնիշխան գոյության իրավունքը։ Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է։ Նախևառաջ այդ խաթարված ամրությունը վերականգնելու հարց ունենք։

Ցավոք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները չնպաստեցին այդ խնդրի լուծմանը։ Ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև միտում ունի ավելի խորանալու։

Մանիպուլյացիաներով, վարչա-իշխանական լծակների գործադրմամբ ձեռք բերված ընտրական քվեները օրվա իշխանությունը ընկալել է որպես իր ձախողումների, ապաշնորհ կառավարման և կործանարար քաղաքականության ինդուլգենցիա։ Շարունակ խոսելով ժողովրդի անունից և թաքնվելով ժողովրդի թիկունքում իշխող վարչախումբը այդ նույն ժողովրդին տարել և տանում է պարտության ու հայրենազրկման։

Խոսելով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատություններից ու քաղաքական հանդուրժողականությունից օրվա իշխանությունները դրսևորում են բռնապետական բացահայտ հակումներ, ոտնակոխ են անում օրենքն ու մարդկանց օրինական իրավունքները, զբաղված են թշնամանք սերմանելով ու ատելության քարոզելով։

Սթափվելու, անցած ճանապարհը արժեւորելու, վերագնահատումներ կատարելու, հստակ ազգային օրակարգ և ծրագիր որդեգրելու ու հետևողականորեն գործադրելու հրամայականի առջև ենք։

Շնորհավորելով մեր ժողովրդին անկախության տոնի առիթով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իբրև համահայկական կազմակերպություն, վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա ի շահ ազգային, ուժեղ պետականության և Արցախի ինքնորոշման ու ազատության։ Խորապես համոզված ենք՝ անկախ պետականությունը բացարձակ արժեք է ու նաեւ՝ ազգի բնականոն զարգացման նախապայմանը։ Իշխանությունները անցողիկ են, պետականության տերը բոլորս ենք ու բոլորս անելիք ունենք։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայության հայրենիքն է և ըստ այդմ՝ հայոց անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը համայն հայության գերխնդիրն է: Արյամբ, զոհողություններով ու քրտինքով կերտված մեր անկախ պետականությունը այսօր առավել քան երբեւէ մեր բոլորի հոգածության ու նվիրումի կարիքն ունի։ Մեզ պարտադրվող փորձությունները կարող ենք եւ պետք է հաղթահարենք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում
Ամենադիտված