Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
ԱդրբեջանԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Վորոնկովի հետ:
Նշվում է, որ նքննարկել ենք Ադրբեջանի և Կոմիտեի միջև համագործակցության հարցեր, մտքեր են փոխանակել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:
Բայրամովը Վորոնկովին հայտնել է, թե իբր հայկական կողմը 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործել է օտարերկրացի ահաբեկիչ-վարձկաններ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկաններ էր հավաքագրել և ուղարկել Ադրբեջան՝ Արցախում հայերի դեմ կռվելու համար: