Իսրայելը Իրանի համար այլևս սպառնալիք չէ
Իրան
Սիոնիստական ռեժիմը այլևս Իրանի համար վտանգ չէ, հայտարարել է իսլամական հեղափոխության պահակային զորքի ղեկավարի տեղակալը, հաղորդում է Mehr գործակալությունը։
«Իսրայելը ունի ջերմ հիշողություններ՝ կապված Իրանի Իսլամական Հանրապետության դավանակից գործընկերների հետ վերջին տասնամյակում»,- ընդգծել է գեներալ Հուսսեին Սալամին հարցազրույցում, որը տվել է կառույցի պաշտոնական կայքին։ Նրա խոսքերով՝ Իրանը հասել է այն մակարդակի ինքնապաշտպանության, որ հարձակումը նրա վրա չի կարելի համարել Իրանը կործանելուն ուղղված քայլ։
«Իրանի վրա հարձակման միտքը չի ծնվում խոշոր ու լուրջ պետությունների ղեկավարների մտքում»,- ասել է նա։ Գեներալի խոսքերով՝ Իրանը չի պատրաստվում ինչ-որ մեկի հետ պատերազմել, բայց եթե ինչ-որ մեկը հարձակվում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա, պատասխան հարվածը կլինի կործանարար իր իսկ դեմ։
«Մեր հրթիռային ներուժն այնպիսին է, որ մենք կարող ենք ոչնչացնել ցանկացած թշնամու տարածաշրջանում »,- ավելացրել է Սալամին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ