Ինչպես հասկանալ, որ տղամարդուն անհրաժեշտ է մեկանգամյա սեքս
ԱյլԱվստրալացի գիտնականներին հաջողվել է պարզել, որ տղամարդկանց կարճատև սիրավեպերի միտումը կարող է որոշվել նրանց դեմքով: Այս մասին հայտնում է WMJ պորտալը՝ հղում անելով Մաքուորի համալսարանի ուսումնասիրությանը: Միաժամանակ փորձագետները նշել են, որ կանայք ավելի ճշգրիտ են որոշում տղամարդկանց պատրաստակամությունը պատահական սեքսին:
«Նման եզրակացություններ անելու ունակությունը կարող էր նաև շատ օգտակար լինել այն տղամարդկանց համար, ովքեր փորձում են որոշել, թե ովքեր կարող են հետաքրքրված լինել կարճաժամկետ հարաբերություններով՝ առանց պարտավորությունների, և ովքեր՝ ավելի երկարաժամկետ ու լուրջ հարաբերություններով»,-ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Յան Սթիվենը:
Կանանց և տղամարդկանց տրվել են մարդկանց լուսանկարներ, որտեղ անհրաժեշտ էր պարզել նկարում պատկերված անձի պատրաստակամությունը կարճաժամկետ հարաբերություններին: Հետազոտության համաձայն՝ երկար դիմագծերով ու մեծ աչքերով տղամարդիկ և բարակ դեմքերով ու փոքր աչքերով կանայք ավելի «անառակ» են: Հարցմանը մասնակցել է միջինում 20 տարեկան 100-ից մի փոքր ավել մարդ: