Հայաստանում ևս երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների թիվը բավականին բարձր է. Զառա Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի գրառումը. «Երեխաների նկատմամբ բռնության, հատկապես սեռական բռնության դեպքերը, ցավոք, ավելանալու միտում ունեն ամբողջ աշխարհում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, աշխարհում ամեն տարի միլիոնավոր աղջիկներ և տղաներ բախվում են սեռական բռնության և շահագործման հետ, սակայն նրանցից շատերը դրա մասին հայտնում են հասուն տարիքում:
Ըստ ՌԴ պետական կառույցի ներկայացրած վիճակագրության, վերջին հինգ տարվա ընթացքում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն աճել են 42%-ով։
Հայաստանում ևս երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների թիվը բավականին բարձր է։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ կոմիտեում 2016թ․ քննվել է երեխաների նկատմամբ բռնության 200 քրեական գործ, որից 88-ը սեքսուալ բնույթ է ունեցել, 2017թ․ քննված երեխաների նկատմամբ բռնության 265 քրեական գործից սեքսուալ բնույթի է եղել 99-ը, 2018թ․ 317 քրեական գործից՝ 76-ը , 2019թ․ 360 քրեական գործից՝ 91-ը, 2020թ․-ի 328 քրեական գործից սեքսուալ բնույթի է եղել 77-ը, Իսկ 2021 թվականի միայն առաջին կիսամյակում երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 229 քրեական գործից 57-ը եղել է սեքսուալ բնույթի։ Եվ եթե 2020թ․ ամբողջ տարվա ընթացքոքւմ եղել է սեքսուալ բնույթի 77 դեպք, ապա 2021թ․ առաջին կիսամյակում արդեն իսկ 57-ն են, ինչն ապացուցում է, որ սեքսուալ բնույթի հանցագործությունները երեխաների նկատմամբ աճում են»։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին