Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ 

Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ . Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226  մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր՝ կրակոցներ, դանակահարություններ, մահեր։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Մենք դինամիկ դեգրադացիայի մեջ ենք՝ հասարակության բոլոր շերտերն առանձին-առանձին և ամբողջությամբ՝ որպես պետություն։

Ոչ մի ռուս խաղաղապահ, ոչ մի 6-ի ձևաչափ, ոչ մի Մինսկի խումբ մեզ չի փրկելու կազմաքանդումից։ Դա ուղղակի հնարավոր չի լինի, քանի դեռ մեր ներսում խելքի գալու պրոցես չկա։ Մենք չենք կարող հավերժ թաքնվել ռեստորաններում, տներում, աշխատասենյակներում։

Իշխանություն երկրում, մեծ հաշվով, չկա. այն չի տիրապետում ներքին պրոցեսներին։ Ներքին պրոցեսներն էլ, իրենց հերթին, հենված են անվտանգության բնազդի բացակայության ու հայկական նեղմտության վրա։

Մենք անթարթ, անտարբեր բանավեճի մեջ ենք, թե իրականում քանի´ զոհ ունենք պատերազմում. իշխանությունն ասում է՝ 3788, այլ աղբյուրներ՝ 5000:

Իշխանությունը և մերձիշխանությունը հաղթածի հոգեբանությամբ անընդհատ հնչեցնում է իր թիվը, կարծես թե դա քիչ է, կարծես թե դա ընդունելի է, դա այդպես էլ պետք է լիներ՝ փողոցից գալ, ավերել երկիրն ու տալ 3788 զոհ։ Սա արդեն հայկական նոր իրականության մեջ համարվում է նորմալ։ Մահը մեզ համար հանրային թեթև քննարկման թեմա է։ Մենք նույնիսկ չգիտենք՝ 3788-ի մեջ Արցախի քաղաքացիների թիվը ներառվա՞ծ է։ Վերջապես պատերազմից մեկ տարի անց կարելի է, չէ՞, հրապարակել բոլոր զոհերի անունները, կոչումները, զոհվելու վայրը մեկ փաստաթղթում։ Դա կլինի տարրական հարգանքի նշան, նաև՝ ցավոտ հարցի պատասխան կտա։ Բայց չի արվում, որովհետև պահանջը չկա. ո՞վ է իշխանություններից նման բան պահանջել։

Գլխատված գերու մասին տեղեկություն է հայտվում՝ որպես լրահոս կարդացինք-գնաց, գերիների մասին սահմռկեցուցիչ տեղեկատվություն է գալիս՝ լուրջ մի ընդունեք, անհոգ կյանքը շարունակվում է։

Մենք ունենք զոհված քաղաքներ ու կարող ենք ԱԺ-ում քննարկել, թե Շուշիում բնակելի շենք կառուցվե՞լ է, թե՞ ոչ։ Ու Շուշիի թեման իջեցվում է բառախաղի մակարդակի՝ ես չասացի շենքեր ու ենթակառուցվածքներ, ես ասացի՝ բնակելի շենքեր։

ԱԺ-ում իրար մեղադրում են ծանրագույն հանցագործությունների մեջ՝ 5 մլրդ-ով հայրենիք ծախելու, մի ամբողջ սերնդի զոհաբերության ու հաշմման մեջ, ու չկա ոչ մի պոռթկում, ու հասարակությունը չի պահանջում՝ վերջապես ճշտել, թե ո՞վ է մեղավորը, որտե՞ղ է գաղտնիքը։ Մենք ունենք զոհված սրբավայրեր, վանական համալիրներ՝ պատմական ժառանգություն, որը քանդում են մեր աչքի առաջ։ Մեր կոնսոլիդացված պատասխանն է՝ ի՞նձ ինչ։

«Ի՞նձ ինչ»-ից՝ արժանապատվության վերածնունդ

Մենք տասնամյակներով, գուցե՝ հարյուրամյակներով, չենք սովորում ապրել։ Ապրելու գաղափարի հիմքում արժանապատվությունն է՝ արժանապատիվ ապրելը։ Մենք չենք ապրում ո´չ քրիստոնյայի պես, ո´չ մահմեդականի, ո´չ բուդդայականի։ Մենք չենք ապրում ո´չ 21-րդ դարի, ոչ՝ 20-րդ դարի մարդու պես։ Մենք չենք ապրում ո´չ անկախ պետություն ունեցող քաղաքացու, ոչ՝ հակառակի պես։ Մենք դառնում ենք «կենցաղային շահիդներ»՝ մանրանպատակ՝ առանց երազանքների, առանց ազգային արժանապատվության։

Այո, մենք դառնում ենք այդպիսին։ Բայց դեռ կա հնարավորություն՝ կասեցնելու այդ պրոցեսը։ Հայաստանում կա մարդկային ռեսուրս, որն այդպիսին չէ և որը կարող է դառնալ նոր հանրային տրամադրություններ գեներացնող վերնախավ։

Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։ Միայն այդպես է հնարավոր կարևորել կյանքը ու չարժեզրկել մահը։ Միայն այդպես է հնարավոր հայրենիքը կառուցապատողի մակարդակով չգնահատել։

Միայն արժանապատվության դեպքում է հնարավոր մի քանի սերնդի մտքում Շուշին ու Դադիվանքը հայկական պահել, մինչև մի օր…»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին
Ամենադիտված