Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Բլոգոսֆերա
Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Որբացանք((
Ես երկրորդ անգամ զրկվեցի հորից,
Փաստաբանները զրկվեցին ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻՑ, հենարանից, ուժից,
Հայ ժողովուրդը զրկվեց Մեծ Մարդուց, հայրենասերից, Աշխարհը կարծես զրկվեց իր համ ու հոտից։
Ցավն անտանելի է։ Իիիմ.....
Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 20-ին, ժամը 13.00»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին