Իրանի խորհրդարանը դժգոհել է Ահմադինեժադի հայտարարությունը
Իրան
Իրանի խորհրդարանի 26 անդամներ իրենց դժգոհությունն են արտահայտել Նյու-Յորքում Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Ահմադինեժադի արած հայտարարության առնչությամբ, հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրենց կարծիքով՝ Ահմադինեժադի հայտարարությունը «համատեղելի չէ մեր արժանիքներին, ռազմավարությանը, քաղաքականությանը և Իսլամական Հանրապետության իմաստությանը»։
Ամերիկայի և Իրանի հարաբերությունները հնարավոր է բարելավվեն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահը՝ ամերիկացի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
«Ես դասվում եմ այն մարդկանց շարքին, ովքեր համարում են, որ երկու խոշոր և հզոր երկրների միջև հարաբերությունները կարող են բարելավվել. խոսքը ԱՄՆ-ի և Իրանի մասին է։ Եթե Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին 33 տարիների ընթացքում ավելի լավ լինեին, ապա այսօր իրավիճակը այլ կլիներ»,-ասել է Ահմադինեժադը։
Ահմադինեժադի կարծիքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները կլավանան այն դեպքում, երբ ԱՄՆ-ն սկսի վստահել Իրանին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ