Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Բաքվի ռեժիմի նկատմամբ
ԲլոգոսֆերաԱդրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը Twitter-ի իր միկրոբլոգում պաշտպանել է քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովին, ով արդեն 20 օր է ադրբեջանական բանտում հացադուլ է անում։
«Բաքվի ռեժիմը խախտում է իր քաղաքացիների իրավունքները և գործում է անպատիժ։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի Ռուստամովի ձերբակալության և կալանավորման մեջ մեղավորների նկատմամբ։ Վաշինգտոնն ունի գործիքներ: Նա պետք է օգտագործի դրանք»,- գրել է դեսպանը։
Ռուստամովի հացադուլի պատճառը ապօրինի ձերբակալությունն ու կալանավորումն է և նրա ընտանիքի ունեցվածքի բռնագրավումը։ Փաստաբան Բահրուզ Բայրամովը Ռուստամովի առողջական վիճակը գնահատել է ծանր։ Չնայած իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների` Ռուստամովին ազատ արձակելու կոչով իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ պատասխան արձագանք այդպես էլ չկա։