Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու բարոյական իրավունքը. «Լույս» խմբակցության անդամը ևս միացել է ստորագրահավաքին
ԲլոգոսֆերաԻնչպես հայտնել էինք, երեկվանից Ավագանու իշխող խմբակցության անդամները Հայկ Մարությանի իմպիչմենտի համար ստորագրություն են հավաքում: «Իմ քայլը» ավագանու մի քանի անդամներ հրաժարվել են միանալ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին: «Իմ քայլը» ավագանու այդ անդամներից են Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, Վահե Գևորգյանը, համացանցում շրջանառվում են նաև Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Զաքարյանի և Սաթենիկ Մկրտչյանի անունները։
Քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ նաև Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որում նշել էր՝ ինքը ևս կմիանա ստորագրահավաքին:
Իսկ նույն խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը երեկ իր գրառման մեջ նշել էր. «Ես և Թհմինա Վարդանյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը կհայտնենք մեր տեսակետը»։