Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը
Բլոգոսֆերա
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում դեկտեմբերի 14-ին լույս աշխարհ է եկել արցախյան վերջին պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը:
«Բուժհաստատության տնօրինությունը և ամբողջ անձնակազմը շնորհավորում են ծննդյան կապակցությամբ` ցանկանալով անամպ երկինք, առողջություն և անսահման ժպիտ»,- գրված է բուժհաստատության ֆեյսբուքյան էջում։
Գրառմանը կից հրապարակել են նաեւ նորածնի եւ մոր լուսանկարը:
Հենրիկ Ասատուրյանը ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիում։ Հենրիկ Ասատուրյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին ԱԹՍ–ի հարվածից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ