ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի կողմից 2 ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի հանձնումը
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Twitter-ում անդրադարձել է դեկտեմբերի 20-ին Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի վերադարձին հայրենիք:
«Ողջունում ենք երեկվա երկու զինծառայողների հանձնումը։ Սա կարևոր մարդասիրական քայլ է, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է Կլաարը:
Հիշեցնենք, որ ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ