Դատարանը մերժել է ԼՀԿ-ին Վանաձորի ավագանիում մանդատ տրամադրելու հայցը
Քաղաքական
Դատարանը մերժել է Վանաձորի ավագանիում մանդատ ունենալու համար «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Խաժակյանն այլ մանրամասներ չասաց՝ նշելով, որ դեռ չի ծանոթացել մերժման հիմքերին։
Կուսակցության հաշվարկով 1314 ձայնին ընդամենը 10 քվե էր պակասել անցնելու համար։
Վանաձորի ավագանիում 15 մանդատ կունենա «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9 մանդատ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 5 մանդատ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, 2-ական մանդատ՝ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ