Քրիստինե Պեպելյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն (տեսանյութ)
ԱյլԵրգչուհի Քրիստինե Պեպելյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն` Արեգին: Մինչ այս երգչուհին հաճախ էր սոցցանցերի իր էջերում լուսանկարներ հրապարակում որդու մասնակցությամբ, սակայն խուսափում էր ցույց տալ նրա դեմքը:
Քրիստինեն դա արել է որդուն նվիրված՝ «Արեգ արեգակ» երգի միջոցով, որը YouTube հարթակում ներկայացվել է Արեգի լուսանկարով:
Նա Ֆեյսբուքի իր էջում կիսվել է երգով և գրել. «Ես քեզ սիրում եմ Տղաս: Երջանիկ եմ,որ քո մայրն եմ.... »:
Հիշեցնենք, որ հայտնի երգչուհին մայրիկ է դարձել 2018 թվականին: