«Ներկուսակցական հարցերի չեմ տիրապետում, բայց ընդունում եմ հեղափոխական արժեքները» (տեսանյութ)
Տեսանյութեր«Ես կարծում եմ՝ քաղաքական գիծը, որը որ ընդհանուր կա, ես դրա մեջ եմ։ Ես որպես այդպիսին ՔՊ-ի անդամ չեմ և միգուցե ներկուսակցական շատ բաների չեմ տիրապետում, բայց այն ինչը որ հրապարակվել է հեղափոխական ժամանակներում, այդ արժեքներն ինձ համար ընդունելի են։ Այո, հստակ պահանջներ են դրվել, որ պետք է արդյունավետ և համատեղ ծրագրեր իրականացնենք, օրենսդրական փոփոխություններ անենք և շարժվենք առաջ»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ընդմիջմանն ասաց քիչ առաջ Երևանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ առաջարկ չի ստացել ՔՊ անդամ դառնալու։ Սակայն, հարցին՝ այդքան քաղաքական կամք ունի՞ հրաժարվելու, եթե նման առաջարկ լինի՝ Սարգսյանն ասաց․ «Վերացական բաներից ենք խոսում։ Եթե նման բան լինի, ավելի ուշ կիմանաք»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից