«Մոսկվայում ձմռան շունչն առավել քան զգալի է». Սաթենիկ Հազարյան (լուսանկար)
ԱյլԴերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է Մոսկվայում։ Դերասանուհին ոճային վերարկու է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ «Մոսկվայում ձմռան շունչն առավել քան զգալի է: Մի հրաշալի կինոփառատոնի մասնակցելու առիթով կարողանում եմ նաև վայելել այստեղի ձմեռն ու մի փոքր ի մի բերել մտքերս: Չէ՞ որ բոլորիս էլ երբեմն հարկավոր է կարճ ժամանակով փոխել առօրյան և նոր էներգիայով լցվել: Դե´ ինչ, ես դեռ Մոսկվայում եմ ու աշխատանքիս հետ մեկտեղ նաև կարողանում եմ անել դա»,- գրել է նա։