Հայտնի է` որքան արժե արքայազն Հարիի և Օփրա Ուինֆրիի հետ հարևանությունը (լուսանկարներ)
Լուսանկարներ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոնտեսիտո քաղաքում որոշել են վաճառել հայտնիների հարևանությամբ գտնվող տունը։ Հեղինակավոր տարածքում շքեղ առանձնատան համար նոր սեփականատերը պետք է վճարի 29,5 մլն դոլար, գրում է The New York Post-ը։
«Կալիֆորնիայի Վերսալի պալատ» կոչվող տունը գտնվում է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի, դերասանուհի Գվինեթ Փելթրոուի և կատակերգու Էլեն Դեջեներեսի առանձնատների մոտ։
Էլիտար կալվածքը զբաղեցնում է 80 ակր տարածք, իսկ առանձնատան տարածքը ինքնին ավելի քան 1,1 հազար քառակուսի մետր է։ Հինգ ննջասենյակով և մեկ տասնյակ լոգասենյակներով տունը պարունակում է թանկարժեք շքեղ իրեր՝ ֆրանսիական մարմարե խոհանոցի սալիկներ, ոսկե սանտեխնիկա և վինտաժ ջահեր: Սանհանգույցի և լուսավոր բուխարիով ընդարձակ հյուրասենյակի միջով կարելի է դուրս գալ բակ։ Խնամված այգում աճում է վարդերի յուրահատուկ տեսականի, և այնտեղ կա մոտ հազար տարվա վաղեմություն ունեցող շատրվան։
Տան ներսում կա նաև ամբողջությամբ կահավորված բար, մարզասրահ, սաունա և կինոդահլիճ։ Տեղում կարող եք նաև գոլֆ խաղալ և լողալ լողավազանում: Այնուամենայնիվ, շքեղ տան գլխավոր առանձնահատկությունը ռիելթորներն անվանել են անձնական ստորգետնյա նկուղը, որը կարող է տեղավորել 200 շիշ գինի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)