Opel-ով 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ փախուստի չի դիմել, տուժածին հոսպիտալացրել է
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմանում Երևանի բնակիչ 24-ամյա Վրեժ Պ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զ․ Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 69-ամյա Սվետլանա Չ․-ին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Միքայելյան» Վիրաբուժության ինստիտուտ-հիվանդանոց։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։
Դեպքի փաստով Ա․ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ