«Սպասի՜ր ինձ, բայց եւ՝ նախապատրաստվի՜ր, ես գրեթե այդտեղ եմ». Տաթեւիկ Ադումյան
Ժամանց
Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Հրապարակված կադրերում դերասանուհին փայլփլուն պիջակ է կրում։ Տաթեւիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ նուրբ վզնոց, մատանիներ։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Կյանքի ընթացքում պարբերաբար հայտնվում ենք տարբեր խաչմերուկներում: Հայտնվում ենք անցյալի եւ ներկայի, ներկայի եւ ապագայի, ապագայի եւ անորոշության ջրբաժաններում… Պետք չէ անցյալից փախչել, քանզի այն իմաստուն է, մեզ դասեր է ավանդում։ Ներկան իր դժվարություններով հանդերձ՝ հնարավորություններ է ընձեռում։ Ապագան է սակայն ամենաբարին եւ խորհրդավորը, քանզի լի է թե՜ դասերով, թե՜ հնարավորություններով։ Մտքումս լսում եմ ապագայի ձայնը: Չդադարող երգեցիկ քամու նման սուլում է ականջումս, շշնջում. «Սպասի՜ր ինձ, բայց եւ՝ նախապատրաստվի՜ր, ես գրեթե այդտեղ եմ»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ