Թուրքմենստանում կմարեն «Դժոխքի դարպասներ» գազային խառնարանը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարությանը հանձնարարել է մարել ավելի քան 50 տարի այրվող խառնարանը, հայտնում է turkmenportal.com-ը։
Երկրի ղեկավարը նշել է, որ «երկար տարիներ այս տարածքում այրվում է հսկայական քանակությամբ գազ, ինչը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի էկոլոգիայի ու բնակչության առողջության վրա»։
Թուրքմենստանի փոխվարչապետին հանձնարարվել է ներգրավել գիտնականների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա մասնագետների՝ լուծում գտնելու համար։
Խառնարանի փակման հարցը առաջին անգամ բարձրացվել է Թուրքմենստանի նախագահի կողմից 2010 թվականին։
Նշենք, որ այրվող գազային խառնարանը, որը ժողովրդի շրջանում հայտնի է «Դժոխքի դարպասներ» անունով, գտնվում է Կարակում անապատի կենտրոնում՝ Աշխաբադից մոտ 260 կիլոմետր հյուսիս։
1971-ին սովետական երկրաբանները հայտնաբերեցին այս տարածքում բնական գազի կուտակում, և բացելով հորատանցք՝ փլուզում առաջացրին. հողի վերին շերտերը պարզապես փլուզվեցին ստորգետնյա քարանձավի մեջ՝ բացելով գազով լցված մեծ փոս: Մարդկանց և անասունների գազից թունավորումներից խուսափելու համար երկրաբանները որոշեցին այն հրկիզել՝ հավատալով, որ ժամանակի ընթացքում կրակը կհանգչի։ Սակայն արտահոսող գազը շարունակում է այրվել մինչ օրս։
Անցքի տրամագիծը 60 մետր է, խորությունը՝ մոտ 20 մետր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)