50-ամյա հեռուստահաղորդավարուհին առանց կրծկալի շրջել է Լոնդոնի փողոցներով և արժանացել քննադատության
Ժամանց
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Ամանդա Հոլդենը առանց ներքնազգեստի հանդերձանքով շրջել է Լոնդոնի փողոցներով և արժանացել համացանցի քննադատությանը։ Համապատասխան լուսանկարները հրապարակում է Daily Mail-ը։
Պապարացիները ֆիքսել են 50-ամյա հայտնիին քառակուսի դեկոլտե ունեցող վարդագույն լատեքսային զգեստով։ Նկատելի է, որ նա կրծկալ չի կրում։ Հոլդենը հագուստին համապատասխանելու համար ընտրել է կրունկներով նավակ-կոշիկներ: Աստղը նաև արևային ակնոց է կրում։
Հրապարակման ընթերցողները սկսել են քննարկել հաղորդավարուհու արտաքին տեսքը նկարների տակ գտնվող մեկնաբանություններում։ Նրան ամոթանք են տվել Հոլդենին տարիքին անհամապատասխան կերպարի համար։ «Աստված իմ, ծածկվիր հանուն քո դուստրերի», «Նա իմ մեծ մորաքրոջս հասակակիցն է և առանց կրծկալի», «Նա ծիծաղելի տեսք ունի», «Ամանդան կարծես մոռացել է, որ ինքը 50 տարեկան է, ոչ թե 15»,- գրել են օգտատերերը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)