ԱՄՆ-ում նշել են 2022 թվականի լավագույն ավտոմեքենաները
Ժամանց
Ամերիկյան Consumer Reports ամսագրի փորձագետները ներկայացրել են 2022 թվականի լավագույն ավտոմեքենաները։ Այս մոդելներն ստացել են ամենաբարձր միավորները՝ հիմնված անվտանգության, հուսալիության, էներգաարդյունավետության և սեփականատերերի գոհունակության վերաբերյալ սպառողների և փորձագետների գնահատականների վրա:
Մոդելները բաժանվել են գնային կատեգորիաների: Մինչև 25000 դոլար անվանակարգում Nissan-ի երկու մոդելները՝ Sentra սեդանը և Rogue Sport քրոսովերը, դարձել են լավագույնը: $25,000-ից $35,000 տատանվող գներով ամենաբարձր գնահատականները ստացել են Subaru Forester-ը, Honda Accord-ը և Toyota Prius-ը։
35000-45000 դոլար արժողությամբ մեքենաներից լավագույնն են ճանաչվել Toyota RAV4 Prime-ը, Kia Telluride-ը և Honda Ridgeline-ը։ $45,000-ից ավելի մոդելների ցանկում են Ford Mustang Mach-E էլեկտրական քրոսովերը և Lexus RX ամենագնացը:
Վերոնշյալ տասը մոդելներից ռուսական շուկայում ներկայացված են միայն Subaru Forester, Toyota RAV4 և Lexus RX քրոսովերները։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ