«Հեռախոսի կամ հեռախոսից սկսած իրականությունը հաճախ ֆեյք եւ կործանարար է»․ Արևիկ Ուդումյան
ԱյլՊրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով խոսելով վերջին շրջանում Netflix-ի ամենահայտնի նախագծերից մեկի ու հեռախոսից սկսվող իրականության մասին։
«Գունավոր էջեր՝ գրավիչ շքեղ կյանքով, թանկարժեք իրերով։ Հավատո՞ւմ եք այս ամենին:
Մի մասը լավ խաբում է, մի մասն էլ հավատում ու տանջվում, որ իրենք հաջողակ չեն։
Եվ Շատ քչերն են, որ տեսնում են սուտն ու իրականությունը։ Netflix-ի վերջին՝ «Աֆերիստը՝ Թինդերից» դոկումենտալը եկել է հիշեցնելու, որ հեռախոսի կամ հեռախոսից սկսած իրականությունը հաճախ ֆեյք եւ կործանարար է»,- գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։