Ուկրաինա է ժամանել Ֆրանսիացի ժանդարմների ջոկատը՝ հետաքննելու ռազմական հանցագործությունները
Աշխարհ
Ֆրանսիացի ժանդարմները ժամանել են Ուկրաինա՝ հետաքննելու ռազմական հանցագործությունները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը։
«Մենք հպարտությամբ ենք ողջունում Լվովում տեխնիկական և գիտական ժանդարմների ջոկատին, ովքեր ժամանել են օգնելու իրենց ուկրաինացի գործընկերներին Կիևում կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելիս: Ֆրանսիան առաջինն է, ով նման օգնություն է ցուցաբերում: Վաղը նրանք կաշխատեն»,- ասել է դեսպանը:
Ուկրաինան բազմիցս մեղադրել է Ռուսաստանին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Ռուսական զորքերը գրավել են Կիևի շրջանի քաղաքները՝ Բուչա, Գոստոմել, Իրպեն և Բորոդյանկա: Այն բանից հետո, երբ զորքերը հեռացան Բուչայից, քաղաքում հայտնաբերվեցին բազմաթիվ զոհված խաղաղ բնակիչների դիեր, որոնցից մի քանի տասնյակը պառկած էին հենց փողոցում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)