Հայտնի է, թե երբ կարող են Կիև վերադառալ տեղի բնակիչները
ԱշխարհԿիևի շրջանի բնակիչները մայիսի վերջին կկարողանան տուն վերադառնալ, հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։ Ավելի ստույգ ժամկետներ, նրա կարծիքով, կհրապարակվեն ապրիլի վերջին։
«Մայիսի վերջը քիչ թե շատ իրատեսական օր է, երբ մարդիկ կարող են ապահով վերադառնալ տարածքներ: Այո՛, դեռ ականապատ տարածքները շրջապատված ու գծանշված կլինեն, քանի որ սա շատ տքնաջան և մեծ աշխատանք է։ Բայց ես կարծում եմ, որ տարածաշրջանը կարող է կյանքի վերադառնալ ինչ-որ տեղ մայիսի վերջին»,- ասել է Պավլյուկը։
Ուկրաինայի իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ երկրի տարածքի կեսից մի փոքր պակաս ականազերծման կարիք ունի։ Ներկայումս ականազերծման հիմնական աշխատանքները ուղղված են Իրպեն-Բուչանսկի, Չեռնիգով-Բրովարի, Նեժինսկի և Տրոստյանեց ուղղություններին։