Ուկրաինայում փրկարարները ապշել են, երբ փլատակների տակ գտել են տղամարդուն
ԱշխարհՄիխայլովկայի 77-ամյա բնակիչը հրետակոծությունից փրկվել է հրաշքով, սակայն կորցրել էր իր շանը, իսկ ավելի ուշ գտել փլատակների տակից։ Այս մասին հայտնում է BBC միջազգային լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում։
Ուկրաինացի փրկարարներին ու ոստիկաններին հաջողվել է փլատակների տակ գտնել նրան և դուրս բերել փլատակների տակից: Նրանք զարմացել են, որ տղամարդը դուրս գալուն պես սկսել է փնտրել իր շանը։
«Տերն ու նրա շունը բժշկական օգնություն են ստացել։ Նրանց մոտ ամեն ինչ լավ է»,- ասել են Ուկրաինայի ոստիկանությունից։