«Մենք արդեն ունենք չորս սառնարան՝ լցված ռուս զինվորների դիակներով»․ Միխայիլ Լիսենկո
ԱշխարհԴնեպրի փոխքաղաքապետը պնդում է, որ 1500 ռուս զինվորականի դիեր գտնվում են քաղաքային դիահերձարաններում: Այս մասին Միխայիլ Լիսենկոն հայտարարել է Current Time հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք արդեն ունենք չորս սառնարան՝ լցված ռուս զինվորների դիակներով։ Ինչ էլ որ լինի, նրանք իրենց ծնողների երեխաներն են։ Նրանց մայրերն են մեծացրել, սիրում են, սեպտեմբերի 1-ին նրանց հետ դպրոց են գնացել։ Այս ամենը մենք կազմակերպելու ենք, թող գոնե իրենց տղաների դիակները տանեն»,-նրա խոսքերը մեջբերել է Ազատություն ռադիոկայանը։