Լը Պենը հայտարարել է, որ շարունակում է Ղրիմը համարել ռուսական
ԱշխարհՖրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը շարունակում է Ղրիմը համարել ռուսական և չի ափսոսում Ուկրաինա այցելելու արգելքի համար, նա նման հայտարարություն է արել չորեքշաբթի BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես ամենևին չեմ ափսոսում, քանի որ Ղրիմի կարգավիճակի մասին որոշումը կայացվել է հանրաքվեով»,- ասել է Լը Պենը՝ պատասխանելով Ուկրաինայի անցանկալի անձանց ցուցակում Կիևին ընդգրկելու հարցին։ «Ես հիմա չեմ գնում Կիև, բայց եթե ընտրվեմ, նրանք կարող են որոշել հանել արգելքը»,- ասել է Լը Պենը։
Ֆրանսիայում ապրիլի 10-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրարշավին մասնակցել է 12 թեկնածու։ Քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ստացել է 27,84%, Լը Պենը՝ 23,15%: Այսպիսով, երկրորդ փուլում, որը կանցկացվի ապրիլի 24-ին, կկրկնվի նախորդ ընտրությունների մենամարտը, երբ Ելիսեյան պալատի համար եզրափակիչ մենամարտում հանդիպեցին նույն քաղաքական գործիչները։