RIU Hotels&Resorts միջազգային հյուրանոցային ցանցը կիրառում է հակառուսական մեթոդներ
ԱշխարհBBC լրատվամիջոցի հաղորդմամբ իսպանական RIU Hotels&Resorts հյուրանոցային ցանցը ապրիլի 13-ից կասեցրել է ռուս զբոսաշրջիկների կողմից արված ամրագրումները։
Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության տվյալներով՝ ռուսաստանյան տուրօպերատորները համապատասխան ծանուցումներ են ստացել դրանից։ RIU-ն իսպանական խոշոր ցանց է, որն ունի 100 հյուրանոց 20 երկրներում: Հյուրանոցները տեղակայված են աշխարհի շատ հայտնի ռուսական հանգստավայրերում, այդ թվում՝ Մեքսիկայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Շրի Լանկայում և Մալդիվներում:
Տուրօպերատորների խոսքով՝ ապրիլի 13-ից ռուս զբոսաշրջիկների համար RIU հյուրանոցներում սենյակ պատվիրելն անհնար է։