Հայտնի է դարձել, թե ինչպես են ուկրաինացի փախստական ուսուցիչները պատերազմի պայմաններում դասավանդում
Աշխարհ22 հազար ուկրաինացի ուսուցիչներ փախել են պատերազմից, որի մասին այսօր հայտարարել է երկրի կրթության նախարար Սերգեյ Շկարլետը։
Նրա խոսքով՝ այժմ բոլոր առկա միջոցներով փորձում են շարունակել ուսումնական գործընթացը. ոմանք առցանց դասեր են անցկացնում, ոմանք էլ դասեր են կազմակերպում այն երկրների դպրոցներում, որտեղ հայտնվել են՝ նույն փախստական երեխաների համար։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ ուկրաինացի երեխաները հետ չմնան իրենց ծրագրից, իրենց ուսումնական գործընթացից դուրս չզգան»,-ասել է Շկարլետը։