Իսպանիայում խոշոր ճգնաժամ է Ուկրաինայի պատճառով
ԱշխարհԻսպանացիների ավելի քան 85%-ը մտահոգված է իրենց տնտեսության վրա ունեցած ուկրաինական ճգնաժամի հետևանքներով։ Այս մասին են վկայում երկրի կառավարությանն առընթեր սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։ Հայտնում է ռուսական РТլրատվամիջոցը իր պաշտոնական էջում։
Իսպանացիներին առաջին հերթին անհանգստացնում է վառելիքի ու պարենային ապրանքների գների աճը, ընդ որում, հարցվածների 88%-ը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Նախկինում Իսպանիան հայտարարել էր, որ պատրաստ չէ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Երկրում ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գները բարձրանում են, և ֆերմերները ստիպված են մորթել անասուններին և սահմանափակել կերի գնումը։