ՌԴ ՊՆ-ն հայտնում է ուկրաինական կողմի հանցագործությունների մասին
ԱշխարհՌԴ ՊՆ-ն հայտնում է Բրյանսկի շրջանում սահմանային անցակետի գնդակոծման մասին։ Նախարարությունից հայտնում են, որ ուկրաինական կողմից հրթիռակոծվել է Նովյե Յուրկովիչի սահմանային անցակետը։ Տուժածներ չկան, վնասվել է երկու ավտոմեքենա։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ի պատասխան նման գործողությունների՝ ռուսական զորքերը կարող են հարվածներ հասցնել Կիևի «հրամանատարական կենտրոններին», ինչը նախկինում չէին արել։
Ուկրաինական կողմը հերքում է, որ հարվածներ է հասցնում ռուսական կամ սահմանամերձ տարածքներին։