Ռուս-ուկրաինական պատերազմում կայացել է ռազմագերիների չորրորդ փոխանակումը
ԱշխարհՌուսաստանն ու Ուկրաինան չորրորդ անգամ փոխանակեցին ռազմագերիներին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
Վլադիմիր Զելենսկու հրամանով փետրվարի 24-ից ի վեր տեղի է ունեցել չորրորդ գերիների փոխանակումը։ Վերեշչուկը գրել է, որ Ուկրաինան վերադարձրել է 5 սպա, 17 զինվորական և 8 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 1 կին։
Վերեշչուկը մանրամասներ չի հայտնել փոխանակման վայրի ու հանգամանքների մասին, ինչպես նաև, թե ի պատասխան քանի ռուս զինծառայող է ազատվել։ Ռուսական կողմն այս պահին չի մեկնաբանել գերիների փոխանակումը։