Ուկրաինացի սահմանապահի՝ ռուսական նավին միջնամատ ցույց տալը դարձել է թրենդ
ԱշխարհՈւկրաինայում «Մոսկվա» նավով նամականիշները մեծ պահանջարկ ունեն։ Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը իր տելեգրամյան հարթակում։
Վերջերս Ուկրպոշտան թողարկեց կնիքներ, որտեղ ուկրաինացի սահմանապահ Ռոման Գրիբովը միջնամատ է ցույց տալիս «Մոսկվա» նավին: Գրիբովը դարձել է մեմ, նա է «ռուսական ռազմանավի» մասին արտահայտության հեղինակը։
Հածանավի խորտակման լուրերից հետո նամականիշերի պահանջարկը կտրուկ բարձրացել է ։ Հինգշաբթի ուկրաինական որոշ փոստային բաժանմունքներում հերթեր են գոյացել «Մոսկվա»-ով նամականիշների համար։