Իսրայելում մուսուլմանները բարիկադավորվել են մզկիթում. կա ավելի քան 150 վիրավոր (տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելում մուսուլմանները բախվել են հրեաների հետ Տաճարի լեռան մոտ։ Ավելի քան 150 մարդ վիրավորվել է, առնվազն 400-ը` ձերբակալվել։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տասնյակ արաբներ ծածանել են ՀԱՄԱՍ-ի դրոշները և հրավառություն կազմակերպել՝ ի պատիվ Ռամադանի։ Միևնույն ժամանակ իսրայելացիները հավաքվել են սուրբ վայրում՝ նշելու Պասեքի տոնը։ Սկսվել է փոխհրաձգություն, և երբ ոստիկանները ժամանել են, նրանց վրա քարեր, աթոռներ և բեկորներ են նետվել։
Իրավապահները մտել են Ալ Ակսա մզկիթ, որտեղ մուսուլմանների մի մասը բարիկադավորվել է։ Հարևան շենքերի տանիքներին դիպուկահարներ են նկատվել։ Իրավիճակի սրման հետ կապված՝ Իսրայելի պաշտպանության բանակը բարձրացրել է մարտական պատրաստության մակարդակը։