«Գերմանիան կարող է սկսել Ուկրաինային նոր զենք մատակարարել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշման ներքո»․ Ռայներ Ռուպ
ԱշխարհԼրագրող Ռայներ Ռուպը RT-ի եթերում ասել է, որ Գերմանիան կարող է սկսել Ուկրաինային նոր զենք մատակարարել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշման ներքո:
«Կարծում եմ, որ խոսքը ոչ այնքան ֆինանսավորման, որքան քաղաքական կամքի մասին է՝ նման բան որոշելու։ Ի վերջո, մենք գիտենք, որ այն սպառազինությունների շարքում, որոնք մինչ այժմ մատակարարել է Գերմանիան, նոր զարգացումները շատ քիչ են։ Ամերիկացիները կհասնեն իրենց նպատակին՝ որքան հնարավոր է երկար թափել ռուս զինվորականի արյունը»,- ասել է Ռայները:
Բունդեսթագի զինված ուժերի հատուկ հանձնակատար Եվա Հոգլը նախօրեին հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի իր ունեցած բոլոր տեսակի զենքերը։