«Novy Focus» առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Աֆանասևն ուղարկվել է մեկուսարան
ԱշխարհԽակասիայի դատարանը լրագրողին ուղարկել է քննչական մեկուսարան՝ «ֆեյքեր տարածելու» համար։ Աբականի քաղաքային դատարանը նախնական կալանավայր է ուղարկել «Novy Focus» առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Աֆանասևին։ Հայտնում է RT-ն։
Աֆանասիևը կասկածվում է ՌԴ զինված ուժերի կիրառման մասին կանխամտածված կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Լրագրողին մեղադրում են «Խակասիայի Հանրապետությունում Ազգային գվարդիայի վարչության զոհված, անհայտ կորած և վիրավորված աշխատակիցների թվի, աշխատակիցներին նյութական աջակցության ոչ պատշաճ մակարդակի և ղեկավարության կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մասին ոչ հավաստի տեղեկությունների համար, որը իբր տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի հետ սահմանը հատելուց հետո»,- այս մասին հայտնում է «Network Freedom»-ը։
Աֆանասևին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։