Ուկրաինացի նախկին ազգայնականները հայտնել են իրենց ոճրագործությունների մասին
ԱշխարհRT-ի հաղորդմամբ` Լուգանսկի Ռուբիժնեում «Աջ սեկտորի» զինյալները մոտ 20 գերեվարված քաղաքացիական անձանց՝ ձեռքերին սպիտակ վիրակապով, տեղափոխել են ավտոտնակ։
«Աջ սեկտորը» արմատական ազգայնական կազմակերպությունների ուկրաինական ասոցիացիա է, որը ճանաչվել է որպես ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում:
Նրանք ազգային գվարդիականներին հրամայել են գնդակահարել խաղաղ բնակիչներին, իսկ հրամանը ենթարկվելուց հրաժարվելու համար ազգային գվարդիականներին զինաթափել են և տեղավորել նույն ավտոտնակում գտնվող փոսի մեջ։ Այս մասին հարցաքննության ժամանակ ասել է «Աջ սեկտորի» զինյալներից մեկը, ով հանձնվել է, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Գերեվարված ազգային գվարդիականների և խաղաղ բնակիչների հետագա ճակատագիրն անհայտ է։ Նաև ազգային գվարդիականներից մեկը հայտնել է, որ «Աջ սեկտորի» զինյալները Ռուբիժնեի բնակիչներին դուրս են մղել իրենց բնակարաններից և տներից՝ այնտեղ կրակելու դիրքեր գրավելու համար։ Բաստրիկինը հանձնարարել է վերլուծել այս վկայությունները։