Մեզ ոչինչ չի ստիպի կանգ առնել. ԱՄՆ-ն պատասխանել է Ռուսաստանի վերջնագրին
ԱշխարհԱՄՆ-ը չի պատրաստվում հրաժարվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Այս մասին ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները, թե Ռուսաստանը պահանջում է դադարեցնել նման աջակցությունը։
«Ռուսաստանը ինչ-որ բան ասել է փակ ձևաչափով, ինչ-որ բան ասել է բացահայտ: Բայց մեզ ոչինչ չի համոզի հրաժարվել մեր ընտրած ռազմավարությունից»,- ասել է նա։
Միաժամանակ նա չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային աջակցելը։ «Բայց եթե Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ-ը և մեր գործընկերներն ամբողջ աշխարհում միլիարդավոր դոլարներ են տրամադրում ուկրաինացիներին` անվտանգության աջակցության համար՝ ապահովելով հենց այն, ինչ պահանջում են ուկրաինացիները, և որ ուկրաինացիներն այդ ամենը շատ արդյունավետ օգտագործում են, ապա այդպես էլ կա»,- հավելել է նա:
Ռուսաստանը պաշտոնապես չի հաղորդել նոտա ուղարկելու մասին, որը գրում են ամերիկյան լրատվամիջոցները։