Կարեն Շահինյանը և այլ ԼԳԲՏ ակտիվիստներ ներառվել են ՌԴ «օտարերկրյա գործակալների» ցուցակում
ԱշխարհՌԴ արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալի» գործառույթներ իրականացնող լրատվամիջոցների ռեգիստրում ներառել է եւս ինը մարդու։ Նրանց թվում են լրագրող Յուրի Դուդը և քաղաքագետ Եկատերինա Շուլմանը։ Այս մասին հայտնում է ВВС-ն։
Ցուցակում են նաև լրագրող և ԼԳԲՏ ակտիվիստ Կարեն Շահինյանը, ծաղրանկարիչ Սերգեյ Ելկինը, The Insider-ի հիմնադիրը (հրապարակումը ներառված է նաև արտասահմանյան լրատվամիջոցների գործակալների ցանկում) Ռոման Դոբրոխոտովը, Պսկովի նահանգապետարանի նախկին սյունակագիր Ալեքսեյ Սեմյոնովը, Ռուսաստանի ԼԳԲՏ ցանցի հոգեբանական ծառայության ղեկավար (կազմակերպությունը ներառված է օտարերկրյա գործակալների ռեգիստրում) Մարիա Սաբունաևան, «Север.Реалии»-ի (նույնպես ընդգրկված է օտարերկրյա գործակալների ռեգիստրում) հետ համագործակցող լրագրող Կիրիլ Կրուգլիկովը, ԼԳԲՏ ակտիվիստ Ռեգինա Ձուգկոևան: