Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները կմասնակցեն համապետական շաբաթօրյակին
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները կմասնակցեն համապետական շաբաթօրյակին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Հարգելի՛ քաղաքացիներ,
ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ակտիվորեն կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներն ու ենթակայությամբ գործող կազմակերպությունները: Աշխատանքների պատշաճ կազմակերպման համար քաղաքապետարանի «ԵԱՍՄ», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից տրամադրվելու է հատուկ տեխնիկա. ինքնաթափ, ջրցան, փոշեկուլ, բեռնատար մեքենաներ և այլ մեքենասարքավորումներ, որոնք կցված կլինեն վարչական շրջանների տարածքային պատասխանատուներին: Դժվար հասանելի և վտանգավոր գոտիների մաքրումը կապահովվի Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների կողմից: ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորի ուժերով էլ կիրականացվի պատմամշակութային վայրերի մաքրումն ու բարեկարգումը:
Անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները շաբաթօրյակին մասնակցելու համար կարող են դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր:
Շաբաթօրյակի ավարտից հետո հավաքված աղբը ամբողջությամբ կտեղափոխվի Նուբարաշենի աղբավայր:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին